ԿարևորՀասարակություն

Հակոբ Արշակյանը Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգը

Շեյխ Սագեր Ալ Քասիմի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus  փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում է Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

«Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը»,-Ֆեյսբուքում նշել է Հակոբ Արշակյանը։

Հակոբ Արշակյանը «Future Innovatiin Summit 2022» կոնֆերանսի մասնակիցներին հրավիրել է սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական ` Starmus VI կոնֆերանսին։

Back to top button