ԿարևորՀասարակություն

Լոռու մարզպետը պարգևատրել է երկու տարեկան երեխային փրկած քաղաքացուն

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և շնորհակալագրով պարգևատրել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկու տարեկան Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն, հայտնում են Լոռու մարզպետարանից։

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ: -Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար:

Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև՝ մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով- ասել է Ա. Խաչատրյանը: Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշել է, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նա ևս իր գոհունակության խոսքեր է ուղղել մարզպետին ուշադրության և գնահատանքի համար: Երկու տարեկան Արևիկը դեռևս բուժում է ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ընթացքի մեջ են երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները:

Back to top button