Հասարակություն

Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը

Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: Ներկայացված 300-ից ավելի աշխատանքներից 7 օրվա ընթացքում ընտրվել են 12 լավագույնները, ապա, հանրային քվեարկության և Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի ընտրության արդյունքների համադրմամբ, հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը՝ իր նախագծով։

Ինչպես հայտնում է նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը, մրցութային հանձնախմբի անդամները, ամփոփելով աշխատանքի արդյունքները, նշում են՝ այս նախագիծը համախմբել էր բարձրակարգ մասնագետների՝ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։

Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կառուցման նախագծի մասին հայտարարել էր 2022 թ-ի հունվարին։

Back to top button