

Նորաձևության ոլորտի VitroLabs ստարտափը բնական կաշվի այլընտրանքային տարբերակ է «աճեցնում» կենդանիների ցողունային բջիջներից: Լաբորատոր պայմաններում դրանք շաբաթների ընթացքում վերածվում են կաշվի: Ընկերությունը հայտնի նորաձևության տներից կարողացել է ներգրավել 46 միլիոն դոլար:
Չինաստանը սկսել է տնտեսության մասշտաբային սթրես-փորձարկումներ իրականացնել: Նպատակն է պարզել, թե որքանով է երկիրը կայուն արևմտյան պատժամիջոցների նկատմամբ:
Գերմանացիները պատրաստ չեն սեփական գրպանից վճարել հակառուսական պատժամիջոցների գինը: Քաղաքացիներն առաջարկում են, որ դա անեն ռուս-ուկրաինական հակամարտությունից «շահած» ընկերությունները: