Մասնագիտություն

Դրամական միջոցների արդյունավետ կառավարիչները․ «Մասնագիտություն»

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր անձ պետք է կարողանա լավ կառավարել իր անձնական ֆինանսները։ Կրթվել, աշխատել, գումար վաստակել, հաշվել, ծախսել, խնայել։ Այս տրամաբանական շղթայով է կառուցվում յուրաքանչյուրի կյանքի ընթացքը, և առօրյա գործունեության բոլոր ոլորտներն անկախ կրթությունից, տարիքից, սոցիալական կարգավիճակից կապված են ֆինանսների հետ։

Հետևաբար, ֆինանսական գրագիտություն ունենալն անչափ կարևոր է։ Նրանք փողը ոչ թե ծախսում են, այլ տասնապատկում, քանի որ գիտեն դրամական ռեսուրսների օգտագործման ամենաարդյունավետ ճանապարհները և ամենակարևորը՝ ինչպես փողը վերածել ֆինանսի։

Ցանկացած կազմակերպություն, որը ձգտում է մեծացնել իր կապիտալը և ծավալել հաջող գործունեություն, նրանց կարիքը շատ ունի։ Լի շահութաբեր գաղափարներով՝ նրանք իրենց վրա են վերցնում կապիտալի ավելացման ուղիներ գտնելու պատասխանատվությունը, ու իրենց փորձից, գիտելիքներից և պրոֆեսիոնալիզմից է կախված յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետությունը։

Նրանց մասնագիտությունը հեղինակավոր է, աշխատանքը՝ անչափ պատասխանատու, իսկ ցանկացած սխալ որոշում կարող է վերածվել անդառնալի վնասների։ Այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որի ծագումն ունի հազարամյակների պատմություն ու ժամանակի ընթացքում չկորցնելով իր արդիականությունը, անցնելով պատմական զարգացման որոշակի փուլեր՝ այսօր էլ շարունակում է գլխավորել պահանջված մասնագիտությունների ցանկը։

Ֆինանսիստ՝ խորը գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրորակ մասնագետ, որն ունի ստեղծագործ մտածելակերպ ու գաղափարներն արդյունավետ փոխանցելու հմտություններ, և, որն ամենակարևորն է, տիրապետում է ֆինանսական մտածողության մշակույթ ձևավորելու կարողություններին։

Զրույց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Բարխուդարյանի հետ։

Back to top button