ԿարևորՄշակույթ

Սպահանում քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Ս. Ամենափրկիչ վանքի ընդգրկման գործի ընթացքը

Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը, Սպահանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը եւ Սպահանի քաղաքապետարանի ներկայացուցիչն այցելել են Ս. Ամենափրկիչ Վանք, գրում է norjugha.ir կայքը: Նրանք եղել են Ս. Ա. Վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարանում, «Հովսեփ Արիմաթացի» եկեղեցում եւ «Ներսես Շնորհալի» գրադարանում, ապա հանդիպել են Թեմական խորհրդի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր Մարտիրոսյանը։ Նա անդրադարձել է Սպահանի հայկական թաղամասի պատմական հուշարձանների վերականգնման եւ պահպանման գործում հայ համայնքի անդամների եւ հատկապես Սպահանի հայոց թեմի ազգային իշխանության ներդրումներին, որը կարեւոր դեր է խաղացել Սպահանի զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։

Կողմերը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում  Ս. Ամենափրկիչ Վանքի ընդգրկման գործի ընթացքը եւ հույս են հայտնել, որ այն հնարավորինս շուտ իրականություն կդառնա:

Back to top button