ԿարևորՔաղաքական

Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը

Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը։

Երդման արարողությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել նրան:

Երդման արարողության ներկա են եղել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը, Սիրիայի նախագահական պալատի նախարար Մանսուր Ազզամը:

Back to top button