ԿարևորՄշակույթ

Պիոմբինոյի քաղաքապետարանի հովանու ներքո Հայկական շաբաթ է կազմակերպվել

Իտալիայում ՀՀ Դեսպան Ծովինար Համբարձումյանը Պիոմբինոյում մասնակցել է քաղաքապետարանի հովանու ներքո Area 57 Onlus ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայկական շաբաթվա բացմանը և հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել իտալական համայնքների կողմից Ցեղասպանության և Արցախի ճանաչման կարևորությանը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի և Արցախի ներկա մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցել է և ներկաներին ողջունել է նաև Պիոմբինոյի քաղաքապետ Ֆրանչեսկո Ֆերրարին, որն իր ելույթում մեծ գոհունակությամբ նշել է, որ Պիոմբինոն միաձայն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Գրող և լրագրող Լետիցիա Լեոնարդին ներկայացրել է թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ արցախյան վերջին պատերազմը, ինչպես նաև իրավիճակը Հայաստանում և Արցախում։ Ելույթներով հանդես են եկել նաև լուսանկարիչ Անդրեա Ուլիվին և Վերսիլիա դանցա թատերախմբի ղեկավար Անջելա Տորրիանի Էվանջելիստին։

Back to top button