Հայագիտակ

ՅՈՒՆԵՍԿՕ–ի «նվերը»՝ շքեղ պատկերագիրք Սպենդիարյանի 150-ամյակին․ «Հայագիտակ»

Սպենդիարյանի 150-ամյակը, որը մեծ շուքով նշվեց անցյալ տարի, անցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ–ի հովանու ներքո։ Հիմա էլ միջազգային այս հեղինակավոր կազմակերպության շնորհիվ հրատարակվել է փառահեղ մի պատկերագիրք, որում ամփոփված են Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործությունը ամենայն մանրամասնությամբ։

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ պատկերագիրքը հնարավոր է ոչ միայն կարդալ ու տեսնել, այլև լսել։ Այո` լսել։ Ոչ միայն խտասալիկի, այլև հատուկ գաղտնանիշի շնորհիվ, եթե դրան մոտեցնեք ձեր բջջային հեռախոսը։

Ցավոք, Պատկերագրքի առաջին 300 օրինակը պետք է տարածվեն աշխարհի բոլոր նշանավոր գրադարաններին և թանգարաններին։

Դա ՅՈՒՆԵՍԿՕ–ի պայմանն է։ Հույս ունենանք, որ ոչ միայն Հայաստանի գրադարաններին, այլև հասարակ մարդկանց հասու կլինի մեծ հայորդու կյանքին ծանոթանալու հաճույքը։

Չէ՞ որ ամեն մեկը չէ, որ հանուն իր հայրենիքի պատրաստ է թողնել ղրիմյան արքայավայել կյանքը և գալ կավաշեն Երևան։

Ցուցադրել ավելի
Back to top button