ԿարևորՔաղաքական

Խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են. Նեդ Փրայսը՝ Հայաստանում շարունակվող հանրահավաքների մասին

Կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են, ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը` մեկնաբանելով Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաները։

«Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Մենք կոչ ենք անում մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով: Կոչ ենք անում իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, իսկ բողոքողներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է խոսնակը։

«Անցյալ շաբաթ մենք ռազմավարական երկխոսություն ունեցանք հայերի հետ, հենց այդ ֆորումում մենք վերահաստատեցինք մեր երկկողմ հավատարմությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը»,-ասել է Նեդ Փրայսը։

Back to top button