Դպրություն

Ընթերցանության խնդիրը՝ օրվա մարտահրավեր․ «Դպրություն»

Ընթերցանության խնդիրը մարտահրավեր է ոչ միայն աշակերտների և հայերենի ուսուցիչների համար։ Խնդիրը առկա է նաև մյուս բոլոր առարկաների դեպքում։

Հանրակրթական դպրոցներում ընթերցանության ուսուցման որակի բարելավմանը նպաստելու համար իրականացվում է «ՆորԱրար» դպրոցների գործընկերության ծրագիր։

Ծրագրի տեսլականի՝ ընթերցանության մշակույթի կարևորության ու կարդալու հմտությունների ուսուցման, գործընթացին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ, ակնկալվող վերջնարդյունքի և միջազգային համագործակցության մասին են խոսում «ՆորԱրար» կրթական կազմակերպության նախագահ Մհեր Դավթյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և Ալավերդու թիվ 10 դպրոցի պատմության ուսուցչուհի Ազգանուշ Երզնկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button