ԿարևորՀասարակություն

Դիլիջանում կայացել է գաստրոնոմիական փառատոնը՝ GastroFest-ը

Դիլիջանի քաղաքային զբոսայգում մայիսի 6-ից 8-ն անցկացվեց Հայաստանում խոշոր գաստրոնոմիկ փառատոն՝ ԳԱՍՏՐՈՖԵՍՏ։ 20-ից ավել մասնակից, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, գինու տներ, Հայաստանի տարբեր մարզերից բնական մթերքների և խմիչքների արտադրողներ, հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը։

Փառատոնի մասնակիցները հյուրերի համար պատրաստել էին ճաշատեսակների ու խմիչքների այն հավաքածուները, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը։ Նրանք նաև կիսվեցին իրենց խոհարարական ավանդույթներով և սեփական հեղինակային հայեցակարգի գաղտնիքներով:

Գաստրոնոմիկ քվեսթի շրջանակներում հյուրերը Դիլիջանի ռեստորաններում խոհարարական թեմաներով հատուկ առաջադրանքներ կատարեցին։ Յուրաքանչյուր փառատոնի օրվա վերջում հայտարարվում էին քվեսթի հաղթողները։

Գաստրոնոմիական տոնավաճառից բացի անցկացվեցին խոհարարական վարպետության դասեր, մրցույթներ և ազգային պարերի վարպետաց դասեր «Կարին» համույթի կողմից։

Գաստրոփառատոնի գործընկերները պատրաստել էին Slackline մրցույթ՝ մարզաձև, որն իրենից ներկայացնում է քայլ հատուկ պարանի (ժապավենի) վրայով, որը ձգվում է ամրացված առարկաներից։ Քաղաքային լճում հյուրերի համար հասանելի էր կայակների և SUP տախտակների վարձույթ:

 Փառատոնի յուրաքանչյուր օրն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ և համերգներով տարբեր հայ երաժիշտների ու խմբերի կողմից, այդ թվում՝ Միքայել Ոսկանյան և Թառափ Տրիո, Tmbata Orchestra, «Տիեզերք» բենդ, Ավելուկ, Ռոզեն Թալ, Հայկ Կարոյի, Նիկ Տեր-Հովհաննիսյան, Դեյվ Գեոդակյան, Արման Փեշտմալջյան և DJ Սերժո:

Փառատոնին ներկայացվել է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղ կարելի էր գնել դիզայներական հուշանվերներ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից։ Ամբողջ հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքներին։

Միջոցառման գլխավոր հովանավորն է ArLeAM-ը։

Միջոցառման կազմակերպիչը GoToArmenia զբոսաշրջային նախագիծն է։

GoToArmenia-ն զբաղվում է Հայաստանում զբոսաշրջության համապարփակ ծառայությունների մատուցմամբ, օֆսայթ միջոցառումների անցկացմամբ, երթուղիների պլանավորմամբ, տուր փաթեթների ձևավորմամբ, ճանապարհորդների ուղեկցությամբ, ինչպես նաև տարբեր տեսակի միջոցառումների կազմակերպմամբ։

Back to top button