ԿարևորՄշակույթ

Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ կկազմակերպվի

Մայիսի 14-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին նվիրված համերգ: Այն կրում է “Living in Jazzland” խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն է:

Միջոցառումն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Դավիթ Ազարյանը 1983-ից հանդես է եկել ջազային անսամբլների կազմում, հիմնել է ջազ տրիո, որի կազմում ելույթներ է ունեցել մի շարք երկրներում: 1989-ից բնակվել է ԱՄՆ-ում: Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Փրովիդենսի «Բրաուն» համալսարանում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում և այլուր: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ առաջնակարգ համերգասրահներում: Ազարյանի երաժշտական ժառանգությունը ներառում է ջազային կոմպոզիցիաներ, թատերական, կինո և մուլտֆիլմերի երաժշտություն։ Ազարյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր էր։ Մահացել է 2003 թ․։

Back to top button