Հայկական հարց

1945-ին Խորհրդային Միությունն ուզում էր վերականգնել 1914-ի ռուս- թուրքական սահմանը․ «Հայկական հարց»

1942-ի վերջերին Սփյուռքում սկսվում են գործընթացներ, որոնց հետևանքով ձևավորվում են ազգային կոմիտեներ։ Դրանք ակտիվ գործունեություն են ծավալում Հայկական հարցը միջազգային ասպարեզ վերադարձնելու ուղղությամբ։

Այդ գործիչների կարծիքով՝ խաղասեղանին էր դրված Հայաստանի ապագան։ 1943-ին դրական տեղաշարժեր են նկատվում սփյուռքյան կուսակցությունների ու կազմակերպությունների վարքագծում։

Այս ամենին նպաստում էին ֆաշիստական օղակի պարտությունը կանխատեսող Ստալինգրադի հաղթանակը և Թեհրանի կոնֆերանսում հետպատերազմյան աշխարհի մասին Մեծ եռյակի` ԱՄՆ, ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիա, որոշումները։

Սփյուռքահայերը մտածում էին, որ Հայկական հարցը վերադարձնելու հարցում իրենց կաջակցեին ԽՍՀՄ-ը և պատերազմում նրան դաշնակից ուժերը։

Նրանք կարծես չէին սխալվում իրենց կանխատեսումներում։ 1945-ի մարտի 13-ին Խորհրդային Միությունը չեղյալ է հայտարարում 1925-ին Թուրքիայի հետ կնքած բարեկամության պայմանագիրը և նոր պայմանագիր կնքելու դիմաց՝ առաջ է քաշում պահանջներ, որոնցից մեկը հայկական տարածքների վերադարձի հարցն էր։

Թեմային է անդրադառնում թուրքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը։
«Հայկական հարցը 1945-ին»՝ մաս 1-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button