ԿարևորՀասարակություն

Պետական այրերը շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Պետական այրերը շնորհավորել են Հաղթանակի զբոսայգում ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:  Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Back to top button