ԿարևորՄիջազգային

Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդես կանցկացվի Հայրենական պատերազմում հաղթանակի 77-ամյակի առթիվ

Հայրենական պատերազմում հաղթանակի 77-ամյակի առթիվ զորահանդեսը կանցկացվի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում, տեղի ժամանակով 10։00-ին։

Շքերթին կմասնակցեն 11000 զինծառայող և ավելի քան 131 միավոր տեխնիկա։ Շարասյունը կձևավորվի 33 արարողակարգային հաշվարկներից։ Մայրաքաղաքի երկնքում կթռչեն նաև 77 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Զորահանդեսը կղեկավարի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

Վլադիմիր Պուտինն ավանդաբար հանդես կգա ուղերձով, որից հետո ողջ երկիրը մեկ րոպե լռությամբ կհարգի Հայրենական Մեծ Պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը։ Մեկ րոպե լռությունից հետո կսկսվի զորքերի հանդիսավոր երթը։

Back to top button