ԿարևորՀասարակություն

Մեր ինքնության և օրվա իրականության միջև խորը անջրպետ է. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խորը անջրպետ։

Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․
Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։
Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։
Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին․․․»։

Back to top button