ԿարևորՀասարակություն

Մեր ժողովուրդն ունի  ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր  հնարավորությունները. Դավիթ Բաբայան

Մեր ժողովուրդն ունի  ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր  հնարավորությունները` Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ 

«Քաղաքակիրթ ողջ հայության և արժեհամակարգով առաջնորդվող յուրաքանչյուր մարդու համար այս օրը, իրոք, նվիրական օր է: Այն խորհրդանշում է մեծագույն հաղթանակներ: Սա մի տոն է, որ տարբեր ժամանակահատվածներում միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թվականին Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Մենք երբեք իրավունք չունենք մոռանալու մեր հաղթանակները, նրանք չունենք վաղեմության ժամկետ»,- ասել է Դավիթ Բաբայանը::

«Դարակազմիկ հաղթանակները մեծ սխրանք են պահանջում, բայց ոչ պակաս կարևոր է պահպանել այդ հաղթանակները: Եթե մենք չպահպանենք դրանք, պարտությունները լինելու են անխուսափելի, իսկ դա երկարատև գործընթաց է: Հետևաբար` համոզված եմ, որ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, ունի  ծանր հարվածներից ապաքինվելու բոլոր  հնարավորությունները: Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ», – նշել է նախարարը։

Back to top button