ԿարևորՔաղաքական

Հայաստանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Նիդերլանդներ

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում են Նիդերլանդների կառավարությունից։

Հոլանդիայի և Հայաստանի վարչապետերը կքննարկեն Նիդեռլանդների և Հայաստանի երկկողմ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ուկրաինայի պատերազմին առնչվող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Հայաստանի առաջընթացին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում։

Երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Լիզե Շրեյնեմախերը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վարչապետ Փաշինյանը Նիդերլանդներում կլինի մայիսի 10-ին և 11-ին։ Վարչապետ Ռյուտեի հետ հանդիպումից բացի, նա բանակցություններ կվարի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ,  դասախոսություն կկարդա Կլինգենդաելում՝ Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Back to top button