ԿարևորՏնտեսական

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու մայիսի 10-11-ը կայանալիք տնտեսական համագործակցության Իրան-Հայաստան համատեղ հանձնաժողովի նիստին, հայտնում է Mehr News-ը։

Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա առևտրային կոնֆերանս՝ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանձնաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ առևտուր, ներդրումներ, տարանցում և տրանսպորտ, էլեկտրաէներգիա և էներգետիկա, նավթ և գազ, բանկային գործեր և ֆինանսներ, ստանդարտներ, զբոսաշրջություն, առողջապահություն և հարակից այլ հարցեր։

Իրանի էներգետիկայի նախարարին կուղեկցեն Նավթի նախարարի տեղակալը, Իրանական ազգային գազային ընկերության տնօրենը, Ավտոմոբիլային ճանապարհների նախարարի տեղակալը, այլ պաշտոնատար անձինք։

Մեհրաբիանը հայ պաշտոնյաների հետ կքննարկի նաև երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և առևտրաշրջանառության ծավալների աճին վերաբերող հարցեր։

Back to top button