Բարձր գրականություն

Ալաա ալ-Ասուանի «Յակուբյան շենքը» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Գրիգը զրուցում են Ալաա ալ-Ասուանի «Յակուբյան շենքը» վեպի մասին։ 21-րդ դարի ամենաաղմկահույզ արաբալեզու վեպը հեղինակին համաշխարհային ճանաչում բերեց: Այն արաբերենից թարգմանել է Ռուզաննա Մանուկյանը:

Կահիրե. հսկա մեգապոլիսի կենտրոն ու մի շենք: Այնտեղ են բնակվում վեպի հերոսները: Այնտեղ է նաև դոկտոր ալ-Ասուանի ստոմատոլոգիական կաբինետը: Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, սեր և կիրք, կոռուպցիա և ահաբեկություն։

Back to top button