ԿարևորՀասարակություն

Վերացվել են քարաթափման հետևանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին Մ-8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղի է ունեցել մոտ 200 խորանարդ մետր ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր։

Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են քարաթափման հետևանքների վերացման աշխատանքներ, և ավտոճանապարհն այժմ երկկողմանի երթևեկելի է։

Back to top button