ԿարևորՀասարակություն

Պուտինը հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Թուրքմենստանի քաղաքացիներին և ղեկավարներին, հայտնում է Կրեմլի կայքը։

Նա մաղթել է, որ նոր սերունդներն արժանի լինեն իրենց հայրերի ու պապերի հիշատակին։

Պուտինը նաև շնորհավորանքներ է հղել Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:

Դիմելով օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին՝ ՌԴ նախագահը երախտիքի խոսքեր է փոխանցել ճակատի և թիկունքի վետերաններին, մաղթել նրանց բարօրություն, երկարակեցություն:։

Back to top button