ԿարևորՀասարակություն

Շուռնուխն ամբողջովին լուսավորվել է, նաև 4 ընտանիք բնակարանամուտ է տոնելու

Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ է տոնելու: Ավարտին են մոտենում համայնքի միջոցներով վերակառուցվող բազմաբնակարան շենքի ներքին հարդարման աշխատանքները, լուծվել է նաև բնակավայրի լուսավորության ամբողջ ցանցի արդիականցման խնդիրը։

Շուռնուխ համայնքի միջոցներով վերակառուցվում է բազմաբնակարան շենք: Աշխատանքների ավարտին 4 ընտանիք բնակարանամուտ է տոնելու: Առաջիկայում պլանավորվում է շենքի տարածքում նաև մանկական կենտրոն ունենալ, որտեղ երեխաների ժամանցը կազմակերպելուն զուգահեռ նաև 2 նոր աշխատատեղ կհիմնվի:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ բնակավայրն ամբողջովին լուսավորվել է, ամբողջ ցանցը արդիականացվել է, ԼԵԴ լուսատուներ են տեղադրվել: Շուռնուխում գիշերային լուսավորության խնդիրն ամբողջովին լուծվել է:

Շուռնուխում նաև այգիների հիմնման ծրագիր է իրականացվում «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Տնտեսություններին բաժանավել են պտղատու ծառեր՝ այգիներ հիմնելու նպատակով:

Կարդացեք նաև
Close
Back to top button