ԿարևորՍպորտ

800 ֆուտբոլային գնդակ՝ Արցախին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ հանրակրթական ու մարզական դպրոցներին է հատկացրել 800 ֆուտբոլային գնդակ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից, դրանք բաշխվելու են Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին։ Նախաձեռնությունն իրականացվել է Արցախում «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում՝ «Թիմային խաղ, թիմային աշխատանք» նշանաբանի ներքո։

Այն նպատակ ունի համալրելու երկարօրյա ուսուցման սպորտային բաղադրիչը և նպաստելու պատանեկան ֆուտբոլի զարգացմանը Արցախի բոլոր համայնքներում։

Back to top button