Ժամանակի վկան

Մենք ճանաչել ենք Թաթուլ Կրպեյանին․ պատմում են ընկերներն ու գետաշենցիները․ «Ժամանակի վկան»

31 տարի առաջ 1991 թվականի ապրիլի 30-մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, ԽՍՀՄ կենտրոնական և ադրբեջանական իշխանություններին հաջողվեց բռնությամբ հայաթափել բնիկ հայկական երկու գյուղերը՝ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի Գետաշենը և Մարտունաշենը։

«Օղակ» պետական-ահաբեկչական գործողությունը շարունակվեց մինչև օգոստոս, որի ընթացքում ևս 24 հայկական գյուղերի բնակչություն բռնագաղթեց։ Էթնիկ զտման ցեղասպանական այս գործողությամբ ոչ միայն հայ բնիկ բնակչության տեղահանություններ կատարվեցին, այլև մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ, տարատեսակ բռնություններ, վանդալիզմ, ավեր ու թալան։

Ամբողջ գործողության ընթացքում սպանվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին հարյուրավոր հայեր։ Թալանվեցին նրանց հողը, տներն ու ունեցվածքը։ Դա հայրենազրկման գործողություն էր, որը նախապես ծրագրված էր։

Այս հաղորդաժամին Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերներն ու գետաշենցիները հուշեր կպատմեն լեգենդար հրամանատարի մասին։

Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար Թաթուլ Կրպեյանը, նրա մարտական ընկերները՝ Արթուր Կարապետյանը, Հրաչ Դանիելյանը, ապրիլի 30-ին զոհվեցին «Օղակ» հատուկ գործողության ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում։

Կհնչեն նաև Թաթուլ Կրպեյանի բանաստեղծություններից։
Գետաշենցի բժիշկ Սարգիս Հակոբքյոխվյանը պատանդառված բժիշկներից էր։ Նա տարիներ առաջ ձայնագրվեց և այսօր այս հուշ պատումները պահպանվում են մեր արխիվում։ Ցավոք, նա արդեն մեզ հետ չէ։

Լսենք Արցախյան առաջին պատերազմի մասնակից Գագիկ Վարդանյանին։

Տան ընդհանուր տեսքը 1989 թ. նոյեմբերին (ձախ կողմում Սբ. Աստվածածին եկեղեցին է)

Ուղղաթիռային կապը միակ կապն էր աշխարհի և Հայաստանի հետ շրջափակման մեջ գտնվող Գետաշենի ու Մարտունաշենի համար։ Ուղղաթիռի հրամանատար օդաչու Ռաֆիկ Մեհրաբյանը 1990-91 թթ․ բազմիցս առիթ է ունեցել Թաթուլ Կրպեյանի հետ հանդիպելու։
Գետաշենցի Ռիտա Չիլինգարյանը հեղինակ է Գետաշենի մասին մենագրության և հոդվածների։ Ցավոք, նա նույնպես արդեն մեզ հետ չէ։

Պատմում է ականատես լրագրող Վարդան Հովհաննիսյանը։
Հաղորդաշարի հեղինակ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյան։

Back to top button