ԿարևորՀասարակություն

Ցուցահանդես՝ Երևանի մետրոպոլիտենում

Մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում բացված` «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների վերատպությունների էքսպոզիցիան։

Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը և Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Սեդրակ Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պատրաստ է  աջակցել արվեստագետներին և մետրոպոլիտենի դռները միշտ բաց են նման նախաձեռնությունների համար

Back to top button