ԿարևորՀասարակություն

Սպասվում է արձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 7-10-ը, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերն առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Մայիսի 6-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մայիսի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button