Կյանքին ասել այո՛

Չորս հարյուր հոգուց մնացել էինք մոտ քսան հոգի․ Արտյոմ Մամյան․ «Կյանքին ասել այո՛»

Ամեն ինչ պիտի թողնել անցյալում ու շարունակել ապրել․ 44-օրյա պատերազմը 21-ամյա Արտյոմին սովորեցրեց գնահատել կյանքը իր բոլոր դրսևորումներով։ Նոյեմբերի 7-ը նրա երկրորդ ծննդյան օրն է, պատմում է, թե ինչպես քայլեց մահվան ու դժոխքի միջով, բայց վերադարձավ․․․ Ծնվել է 2001 թվականին Տավուշի մարզի Կողբ գյուղում։

Արտյոմը մանկուց սիրում էր ամեն ինչ ինքնուրույն սովորել, այդպես սովորել է գերմաներեն, գրաֆիկ-դիզայն․․․ Բանակը ամրապնդեց նրա խառնվածքը, համոզվեց, որ կյանքում ամեն քայլի համար պատասխան ես տալիս ինքդ։

Զորակոչվել է 2019-ի ամռանը, ծառայել է Խոջալուի (Իվանյան) զորամասում։ Կռվել է հիմնականում Շուշիում՝ Քարինտակում, նաև՝ Ջրականում, Մարտունիում։ Նոյեմբերի 7-ին շրջափակման մեջ է հայտնվել, որտեղից հրաշքով դուրս է եկել։ Զորացրվել է 2021-ի ամռանը։

Ցուցադրել ավելի
Back to top button