ԿարևորՀասարակություն

Նավակով Սևանա լիճը մտած և չվերադարձած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Մայիսի 6-ին, ժամը 18:16-ի սահմաններում Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից նավակով Սևանա լիճը մտած և չվերադարձած երկու քաղաքացիների որոնողական աշխատանքներն այսօր ևս ավարտվել են անարդյունք։

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դրանք այսօր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցվել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 7-ին, ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Back to top button