ԿարևորՄիջազգային

Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը

Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երդմնակալությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը՝ դառնալով վերջին 20 տարվա ընթացքում առաջին ֆրանսիացի առաջնորդը, որը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ:

Մակրոնը ապրիլին կայացած երկրորդ փուլում ստացել է ձայների 58,5 տոկոսը՝ ընդդեմ ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի՝ չնայած նրա բիզնեսամետ քաղաքականությանը և կենսաթոշակային տարիքը բարձրացնելու առաջարկին։

Շաբաթ օրը կարճ ելույթում նա խոսել է նորարարության անհրաժեշտության մասին աշխարհի և Ֆրանսիայի համար աննախադեպ մարտահրավերների ժամանակաշրջանում և ասել, որ իր երկրորդ ժամկետը կլինի «նոր» և ոչ միայն առաջինի շարունակությունը:

«Մենք պետք է միասին նոր մեթոդ կիրառենք, որով կարող ենք կառուցել նոր արդյունավետ, սոցիալական և էկոլոգիական պայմանագիր»,- ասել է նա՝ խոստանալով գործել «հարգանքով» և «կշռադատված»։

Back to top button