ԿարևորՍպորտ

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: 

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ֆեդերացիան կրկին կունենա երկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյանը և Սուրեն Զոհրաբյանը: 

ՀԲՖ-ն ունեցավ նաեւ նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան, Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, Մելիք Սանդրոսյան, Սուսաննա Ենոքյան, Մարինե Ադամյան:
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները: 

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց վստահության համարև ներկայացրել առաջիկա ծրագրերը.

«Վերջին տարիներին հանդիպեցինք մի շարք դժվարությունների: Կորոնավիրուսի համավարակը,ապա պատերազմը բնականաբար իրենց բացասական ազդեցությունն ունեցան բասկետբոլիզարգացման գործում: Առավելագույնս պայքարել ենք այդ մարտահրավերներին դիմակայելուուղղությամբ և իրականացրել ենք ծավալուն աշխատանք:
Այս տարի ամռանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 5 հավաքական (3 տղամարդկանց և 2 կանանց): Հուսով եմ՝ թիմերն իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Ամեն ինչկանենք ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզիկարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Կշարունակենք նաև ակտիվ աշխատանքնրիրականացնել մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու համար: Առջևում նորնպատակներ և հեռանկարնրեր են»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Back to top button