ԿարևորՍպորտ

Հայաստանի մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը 7 ոսկե մեդալ է նվաճել

Վրաստանում անցկացվող «Քութաիսիի գավաթ» մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականները ընդհանուր առմամբ նվաճել են 24 մեդալ, տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մեր տղաների թիմը վաստակել է 15 մեդալ, այդ թվում 11 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ: Հատկապես աչքի է ընկել Էրիկ Բաղդասարյանը, որը նվաճել է 7 ոսկե մեդալ (թիմային հաշվարկով, բազմամարտում և 5 տարբեր գործիքների վրա):

Աղջիկների թիմը նվաճել է 9 մեդալ, որից 5-ը ոսկի, 2-ը` արծաթ, 2-ը` բրոնզ: Մանե Պողոսյանն ու Մարիետա Բուչախչյանը վաստակել են 2-ական ոսկե մեդալ, իսկ մեկն էլ նվաճել են թիմային հաշվարկով:

Back to top button