ԿարևորՀասարակություն

Արձանագրվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ `

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button