ԿարևորՄշակույթ

Ցուցահանդես մետրոյում․ մուտքը՝ ժպիտով և ժետոնով

Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ վաղը՝ մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի կունենա «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային պատկերասրահի աջակցությամբ՝ «Ավեստը մետրոյում» նախագծի շրջանակում։

Ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղինակների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։

Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Հովհաննես Տեր-Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Առաքելյանի, Գրիգոր Շարբաբչյանի, Արսեն Շաբանյանի, Հովհաննես (Ժան) Ալխազյանի անզուգական ստեղծագործությունները։

Մուտքը ժպիտով է և ժետոնով։

Back to top button