ԿարևորՄիջազգային

Ջեն Փսակին կլքի Սպիտակ տան խոսնակի պաշտոնը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մայիսի 13-ին կլքի իր պաշտոնը մոտ մեկուկես տարի պաշտոնավարելուց հետո, հայտնել է ԱՄՆ վարչակազմը։

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը կլինի նրա ներկայիս տեղակալ Կարին Ժան Պիերը։

«Ես հպարտ եմ՝ հայտարարելու, որ Կարին Ժան-Պիերը կլինի Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը»,- նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Փսակին իր հրաժարականի հնարավորության մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա մայիսին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա կսկսի շոու վարել Peacock հարթակում և կմասնակցի MSNBC կաբելային ցանցի ուղիղ հեռարձակումներին տարբեր հաղորդումներում։

Back to top button