ԿարևորՄշակույթ

Ձեր կերտած կերպարները հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը. Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին 85-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ուղերձում, նշված է. 

«Հարգելի՛ պարոն Մանուկյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք այն եզակի արտիստներից եք, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով՝ արժանանալով բարձր գնահատանքի: Թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին կերտած Ձեր անզուգական կերպարները, որոնք առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը: Գուժ Մանուկյան արվեստագետի անունն արդեն 55 տարի ամուր թելերով միահյուսված է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի պատմությանը: Շուրջ կես դար Դուք հաստատում եք պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրումի չափանիշը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ տարիներ և նոր ներշնչումներ»:

Back to top button