ԿարևորՀասարակություն

Հայտնի են Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի 2022թ.-ի մրցանակակիրները

Մայիսի 2-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) վերանայող հանձնաժողովն ավարտել է ANSEF 2022թ-ի դիմումների վերանայման փուլը։ Այս տարի հանձնաժողովը դիտարկել է 139 դիմում՝ առանձնացնելով 27 մրցանակակրի։

Մրցանակներից երեքը սահմանվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, որոնցից մեկը կոչվում է անվանի քիմիկոս Ներսես Կրիկորյանի անունով։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն արժանացել է ANSEF դրամաշնորհի՝ «Պայծառ ռենտգենյան գալակտիկաների որոնումն ու ուսումնասիրությունը» աշխատանքի համար։ Գիտական թիմի անդամներն են Գուրգեն Պարոնյանը, Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը և Անդրանիկ Սուքիասյանը։

ANSEF-ը ստեղծվել է 2000թ-ին Նյու Յորքում ՀՕՖ-ի հովանու ներքո: ANSEF-ի նպատակն է նպաստել հայ գիտական մտքի զարգացմանը, աջակցել ինչպես երիտասարդ, այնպես էլ վաստակաշատ և փորձառու գիտնականներին: Այս գիտական մրցույթին կարող են դիմել գիտական բոլոր ինստիտուտների և գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները:

Back to top button