ԿարևորՀասարակություն

Երևանը ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ

Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN  մակնիշի ավտոբուսներ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ըստ նրա՝ համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ-ապրիլ ամիսներ։

«Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր տեղի ունեցավ նոր տրանսպորտային համակարգի ներդմանն ուղված ևս մեկ քայլ՝ ստորագրվեց պայմանգիր, որով Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ։

Նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացվել են և շուտով ևս կմնեկնարկեն մի շարք գործնական քայլեր։

  • Հաստատվել է նոր տրանսպորտային համակարգի երթուղային ցանցը:
  • Ձեռք է բերվել նոր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ:
  • Մոտ օրերս կհայտարարվի մրցույթ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար:
  • Մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նոր ավտոբուսներում ուղեվարձի վճարման համար տեղադրվել են մետաղադրամը ընդունող սարքեր (այս տարի նախատեսվում է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրել վերոնշյալ սարքերը):
  • 2022թ․ ընթացքում նախատեսվում է երթուղիներից որոշներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումը ավարտել 2023թ․-ին։
  • Վարորդները պլանային աշխատավարձից անցում են կատարել կայուն աշխատավարձի. ամսական աշխատավարձը կախված տրանսպորտային միջոցի մեծությունից կազմում է 250 կամ 350 հազար դրամ։
  • Այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն։
  • Կառավարության աջակցությամբ մոտ ամիսներին կմնեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։
  • Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել յուրաքանչյուր կիլոմետրի համար։
  • Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և վարորդների աշխատանքը վերահսկելու համար պատվիրվել է հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ կենտրոնի փաստացի շահագործումը նախատեսված է մինչև տարեվերջ։
  • Երթևեկության ճիշտ կազմակերպման համար համայնքի կողմից ձեռք է բերվել երթևեկության մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ:
  • Ստեղծվել են երթևեկության կազմակերպման էլեկտրոնային սխեմաներ:
  • Երևանում մեկնարկել է 252 խաչմերուկներում խելացի լուսացույցերի նախագծային փաստաթղթերի մրցույթի հրապարակաման համար նախապատրաստական աշխատանքներ:
  • Հայտարարվել է մրցույթ 10 նոր ժամանակակից կանգառասրահների ձեռքբերման համար, որը հիմք կհանդիսանա հետագայում բոլոր կանգառասրահների փոխարինման համար։
  • Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար որոշ հետիոտնային անցումներ լուսավորվել են հատուկ լուսավորությամբ, խաչմերուկներում տեղադրվել են արգելապատնեշներ՝ չթույլատրված վայրերով քաղաքացիների երթևեկությունը սահմանափակելու համար:
  • Մինչ տարեվերջ արդեն տեղադրվա կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց:
  • Մետրոպոլիտենում մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նախատեսվում է ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն։
  • Մետրոպոլիտենում կապիտալ ծախսերի համար կառավարության կողմից կհատկացվի 500-1000 մլն դրամ։
  • Ավտոբուսների ժամանակակից լվացման կայանի ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ:
  • Նախատեսվում է հայտարարել մրցույթ 15 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսների ձեռքբերման համար»,-գրել է Սարգսյանը:
Back to top button