ԿարևորՀասարակություն

«Դիմադրություն» շարժումը շարունակում է անհնազանդության ակցիաները

Այսօր առավոտյան Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Նիկոլ Փաշինյանի հրաժարակը պահանջող քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ, պողոտաներ ու խաչմերուկներ։

«Դիմադրության» շարժումը մի քանի ուղղություններով անհնազանդության երթեր է անցկացրել։ Կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նախօրեին ցուցարարները կրկին հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, այնուհետև երթով անցել էին Երևանի կենտրոնական փողոցներով և վերադարձել հրապարակ, որտեղ տեղի էր ունեցել հանրահավաք։ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը պատրաստվում են պարալիզացնել ամբողջ մայրաքաղաքը։

Back to top button