ԿարևորՀասարակություն

Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից արվածը դիտավորյալ հանցագործություն է․ Արտակ Բեգլարյան

Արցախում ադրբեջանական բեռնատարների շարասյան մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին թվիթերում անդրադարձել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը։ 

Նա գրել է․  «Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»։

Back to top button