ԿարևորՄիջազգային

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կմիավորվեն բիթլոմանները և ջազի սիրահարները

Մայիսի 13-ին, 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կմիավորվեն բիթլոմանները և ջազի սիրահարները։ Համերգասրահում կանցկացվի Beatles In Jazz խորագրով համերգային ծրագիրը Աննա Կոստանյանի (վոկալ), Դավիթ Մելքոնյանի (սաքսոֆոն), Կարեն Գրիգորյանի (դաշնամուր), Դեյվ Գյոդակյանի (կոնտրաբաս), Արման Մնացականյանի (հարվածայիններ) մասնակցությամբ։

The Beatles-ի սիրելի հիթերը պրոֆեսիոնալ ջազմենների մեկ հպումով կվերածվեն հետաքրքիր ջազային ստեղծագործությունների։ Բիթլերի սիրելի ստեղծագործությունները կոմպոզիտոր-գործիքավորող Դեյվ Գյոդակյանի մշակումներով կհնչեն նորովի։

Կարդացեք նաև
Close
Back to top button