Հայագիտակ

Ստալինյան մրցանակ, ապա՝ մոռացություն․ Նիկողայոս Չեմբերջիի ճակատագրի հեգնանքը․ «Հայագիտակ»

Կոմպոզիտոր Նիկողայոս Չեմբերջիի սերը երաժշտության հանդեպ գեներով էր փոխանցվել, իսկ տաղանդով նա նման էր հանճարեղ քեռուն՝ Ալեքսանդր Սպենդիարյանին։

Ի՞նչ էր նշանակում նրա ազգանունը, ոչ -ոք ճշգրիտ չգիտի։ Կամ ջեմպր գործող կամ տակառի վրայի օղակներ պատրաստող։ Բայց նրա գրած երաժշտությունը լսում էին և գնահատում։ Անգամ Ստալինը բարձր գնահատեց նրան և արժանացրեց իր անվան մրցանակի։

Նիկողայոս Չեմբերջին հոր հետ

Հետո վրա հասան բռնաճնշումների տարիները, որոնք դարձան երկու ինֆարկտի և մահվան պատճառ։ Ապա եկավ մոռացումը։ Նիկողայոսի դուստրը հայտնի հեռուստամեկնաբան Պոզների կինն է, նրանք ունեն մի դուստր և երկու թոռ։

Եկատերինա Չեմբերջի

Հայտնի գործարար Գաբրիել Չեմբերճյանը դեռ լրիվ համոզված չէ, որ ինքն ու Նիկողայոսը հարազատներ են։ Բայց փաստ է, որ երկուսի նախնիներն էլ Արևմտյան Հայաստանից են։

Գաբրիել Չեմբերճյան

Գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը այս երկուսի մասին իր գրքերում պատասխանել է մի քանի հարցի։

Ցուցադրել ավելի
Back to top button