ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմամբ. Պեսկով

Հայաստանում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է, սակայն Մոսկվան շահագրգռված է, որպեսզի իրավիճակը շուտափույթ կարգավորվի, սակայն Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ, ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա ամբողջովին Հայաստանի ներքին գործն է»,-ասել է Պեսկովը՝ նկատի ունենալով երկրում ընդդիմության հանրահավաքները։

Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է։

«Հայաստանը մեր դաշնակիցն է, նա մեր գործընկերն է մի քանի շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր մեծ բարեկամն է»,-ասել է Պեսկովը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այս ժամանակահատվածը որքան հնարավոր է արագ վերջանա, և երկրում լինի կայունության ժամանակահատված, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է Պեսկովը:

Ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր է անցկացնում ապրիլի կեսերից՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Back to top button