ԿարևորՀասարակություն

Թուրքիան FLYONE ARMENIA-ին չի թույլատրել իր օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթեր իրականացնել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Նշենք, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։

Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

Թռիչքի ամսաթվի փոփոխություն։

Credit Shell Գումարի 110%-ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում։

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։

Back to top button