ԿարևորՍպորտ

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ից, 67 կգ քաշայինների պայքարում  Գոռ Սահակյանը պոկել է 137 կգ, հրել 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավել է երրորդ տեղն ու  արժանացել բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացել է արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի:

Ավելի վաղ առաջինը  պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը  պոկել էր 108 կգ և հրել` 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով նա դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Back to top button