Հատվող եթեր

Բարձրարժեք արվեստին սիրահարված երգչախումբը․ «Հատվող եթեր»

Բարձրարժեք երաժշտության նկատմամբ անսահման սեր, վառ ու ինքնատիպ դիմագիծ, ստեղծագործական անծայրածիր միջավայր, կատարողական մեծ վարպետություն, անսահման հույզեր ու դրական լիցքեր. ահա Երևանի պետական կամերային երգչախմբի դիմագիծը, որը ստեղծվել է 1996 թվականին՝ խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հովանավորությամբ։

Միավորվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ մեծ աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակահատվածում երգչախումբը նվաճեց իր ուրույն տեղը հայ երաժշտասեր հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ։ 2009 թվականին Երևանի պետական կամերային երգչախումբը ստանում է պետական կարգավիճակ։

Գեղեցիկ ելույթներ, համերգներ աշխարհի տարբեր երկրներում, հայաստանյան և արտասահմանյան բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոներ, իրականացված համագործակցության ինքնատիպ նախագծեր՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, ամենուր համերգային բեմահարթակ բարձրացնելով հայ մաքրամաքուր արվեստը։

Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես է գալիս բազմաժանր երկացանկով. հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, արևմտաեվրոպական և ռուսական հոգևոր երաժշտություն, ջազային մշակումներ, բարձրարվեստ վարպետութամբ կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները, աշխարհիկ խմբերգային ողջ ժառանգությունը։

Զրույց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Քրիստինա Ոսկանյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button