

-Նրա ի՞նչն ես հիշում,- հարցնում եմ Ռուբեն Մաթևոսյանը։
-Նրա ժպիտը,- պատասխանում է Մարտին Վարդազարյանը։
Նա 4 տարեկան էր, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիր թաղամասը։
Այդ մասին իմանալով՝ 1932 թվականին մոր և քրոջ հետ վերադառնում և հաստատվում են Երևանում, հայրը ավելի ուշ միանում է իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը հասցնում են խոսել հայ հիշվող ու կարդացվող բանաստեղծներից մեկի ու թարգմանչի՝ Վահագն Դավթյանի մասին։