ԿարևորՄշակույթ

«Արևի երգը». Հանրային ռադիոն մանկապատանեկան երգի մրցույթ է հայտարարել

Հայաստանի Հանրային ռադիոն, «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը և Հանրային ռադիոյի երրորդ ալիքը՝ «Արևիկ ռադիոկայանը (FM 97․3), հայտարարում են մանկապատանեկան երգի մրցույթ և հրավիրում կոմպոզիտորներին ու երգահաններին՝ ներկայանալու նոր երգով։

Երգը կատարողի ընտրությունը հեղինակինն է։ 

Մրցույթի մանրամասները ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարը հյուրընկալել էր կոմպոզիտոր, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանին և Հանրային ռադիոյի թվային հարթակների պատասխանատու Էդգար Ամիրխանյանին։

Մրցույթին ներկայացված երգը պետք է լինի հայերեն՝ մանուկների և պատանիների համար։ Թեմայի ընտրությունն ազատ է:

Հանրային ռադիոյի մասնագիտական ժյուրիի անդամները լսում են միայն նախնական փուլը հաղթահարած երգերի ձայնագրությունները՝ անանուն սկզբունքով, չիմանալով, թե ով է հեղինակը և կատարում քվեարկություն։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ լսում և քվեարկում է անհատապես, առանց ընդհանուր քննարկման՝ մասնակիցներին գնահատելով բալային սկզբունքով: Բարձր միավորներ հավաքած երգերը համապատասխանաբար կգրավեն 1-3-րդ մրցանակային տեղերը:

Բոլոր 5 անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն կտրվի անվարձահատույց ձայնագրություններ իրականացնել Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում.

Վերջնական արդյունքների հայտարարումը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ․սեպտեմբերի 2-ին Հանրային ռադիոյում:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել + 374 96 00 21 90 կամ +374 91 42 57 22 հեռախոսահամարներով, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժ․11․00-16:00:

Մրցույթին ներկայացված բոլոր երգերի հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են հեղինակին: Հանրային ռադիոյում դրանց օգտագործումը կիրականացվի բացառապես կողմերի համաձանությամբ:

Back to top button