ԿարևորՄշակույթ

ԱՄՆ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքի ամենամեծ աճն է գրանցել վերջին 22 տարվա ընթացքում

ԱՄՆ կենտրոնական բանկը հայտարարել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին, որն ամենաբարձրն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում և նպատակ ունի խստացնել պայքարը գների արագ աճի դեմ, հայտնում է BBC-ն։

Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ բարձրացնում է իր հենանիշային տոկոսադրույքը կես տոկոսային կետով՝ 0,75%-ից մինչև 1% միջակայք:

Սա վերջին ջանքն է զսպելու ամբողջ աշխարհում տնային տնտեսությունների կողմից իրականցվող ծախսերը, որոնք զգալի աճել են:

Ակնկալվում է, որ Անգլիայի Բանկը հինգշաբթի օրը նույնպես կբարձրացնի տոկոսադրույքները, ինչը կլինի չորրորդը դեկտեմբերից ի վեր:

Back to top button